ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Դժվար» հարցեր՝ փոխվարչապետին

«Դժվար» հարցեր՝ փոխվարչապետին
22.01.2025 | 21:30

Տարիներ առաջ, երբ որդիս շատ փոքր էր, բակում մի կատու էր բռնել, դեմ տվել պատին ու ստիպում էր, թե՝ ասա Մուշեղ, քեզ ասում եմ՝ ասա Մուշեղ...

Խեղճ կատուն էլ, պատի տակ անկյունում կուչ եկած, վախվորած աչքերով նայում էր շուրջբոլորը, տարբեր բաներ էր մլավում ու չգիտեր, թե ոնց ասի՝ Մուշեղ, երբ ինքը չունի կարողություն մարդկային լեզվով խոսելու։

Հիմա նայում եմ ՀՀ ԱԺ նիստը, որտեղ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ստիպում է ասել՝ սահմանազատման հետևանքով Իջևան-Նոյեմբերյան ճանապարհից նոր հատվածներ անցնելո՞ւ են Ադրբեջանին, թե՞ ոչ։

Փոխվարչապետը, վախեցած կատվի նման, չգիտի՝ ի՞նչ ասել։ Ախր այդ մարդը ո՞նց պատասխանի, երբ ինքը ոչ որոշում կայացնող է, ոչ էլ կարողություն ունի որոշում կայացնելու։

Գառնիկ Դանիելյանն էլ նրան դեմ է տվել պատին, ստիպում է, թե քեզ ասում եմ, ասա՝ սահմանազատման հետևանքով ճամփա տալու՞ եք, թե՞ չէ։

Այ, որ հեշտ հարց տար, օրինակ, փոխվարչապետին ասեր՝ ասա Գառնիկ, մարդը կկարողանար ասել։ Իսկ նման դժվար ձևակերպումները՝ սահմանազատում, հայրենիք, ճանապարհ և այլն, այդ մարդկանց համար չեն։

Էդպես եք անում, որ չեք թողնում հանգիստ ապրենք։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4304

Մեկնաբանություններ